ԱՄՆ-ում նախաձեռնություն է ներկայացվել ՌԴ-ի դեմ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ

213

Ամերիկյան սենատորներ Բեն Քարդինը (դեմոկրատ՝ Մերիլենդ նահանգից) և Թիմ Քեյնը (դեմոկրատ՝ Վիրջինիա նահանգից) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել «աջակցել միջազգային տրիբունալի ստեղծանը», որը կդատապարտի Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։

Համապատասխան բանաձևի տեքստը նրանք ներկայացրել են չորեքշաբթի օրը։

Ինչպես ասվում է Քարդինի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, նրանք պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի ղեկավարության վրա և կարծում են, որ Սպիտակ տունը պետք է այդ նախաձեռնությունը հասցնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

«Սենատը ԱՄՆ-ին հորդորում է օգտագործել իր հեղինակությունն ու ձայնը միջազգային կազմակերպություններում՝ աջակցելու հատուկ քրեական դատարանի ստեղծմանը և պատասխանատվության կանչելու Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, որը ագրեսիա է թույլ տվել Ուկրաինայի հանդեպ»,- ասվում է բանաձևում։

Սենատորները պարզաբանում են, որ թեպետ Միջազգային քրեական դատարանը ընդհանուր առմամբ օժտված է անհրաժեշտ իրավազորությամբ, նա չի կարող հետաքննել դեպքերն Ուկրաինայում, որովհետև «ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնությունը չեն վավերացրել Հռոմի ստատուտը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը վերջնականապես հաղթող ճանաչվեց նախագահական ընտրություններում
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Apple սարքերում վիրուս տեղադրելու միջոցով ԱՄՆ հետախուզական ակցիան