‘ԱՄՆ-ում նորպասակ զույգի օդապարիկը վթարի է ենթարկվել (տեսանյութ)’

665

Ամերիկայի Սան-Դիեգո քաղաքում  սիրահար զույգի ամուսնության արարողությունը քիչ է մնացել ողբերգությամբ ավարտվի: Երիտասարդները որոշել են ամուսնանալ երկնքում սավառնող  օդապարիկում: Սկզբում ամեն ինչ բարեհաջող է ընթացել: Սիրահարները արտասանել են ամուսնական երդումը և մատանիներ փոխանակել,  սակայն քիչ անց օդապարիկը շեղվել է քամու պատճառով և ընկել մոտակա տներից մեկի բակը, հայտնում է  CBS News-ը:  

Հարսից և փեսայից բացի օդապարիկում 11 ուղևոր է գտնվել:  Բարեբախտաբար, նրանցից  ոչ ոք չի տուժել:

Տեսարանը հասցրել է նկարահանել արտասովոր հարսանիքի հյուրերից մեկը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի թուրք-ադրբեջանական համայնքը կոչ է անում հարգել հունվարի 20-ի զոհերի հիշատակը’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն ճանաչվել է տարվա լավագույն ակումբային մարզիչ. IFFHS’