‘
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Յորք քաղաքի բնակիչը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել մի ավտոմեքենա, որի ղեկին շուն է եղել, հայտնում է York Daily Record պարբերականը: Տղամարդը փորձել է կանգնեցնել մեքենան՝ մինչ հանդիպակաց բեռնատարի հետ բախվելը, բայց ապարդյուն:
Տուժածը սեղմվել է երկու մեքենաների միջև, գլխին հարված ստացել և ընկել հատակին: Քիչ անց վրա հասած ոստիկանները նրան տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդու վիճակի մասին տեղեկություն չկա:
Տուժածի ցուցմունքների համաձայն՝ մեքենայի շարժիչը միացված է եղել: Ինչ-որ պահի շունը թաթով հարվածել է փոխանցման տուփին, և մեքենան շարժվել է:
‘