‘ԱՄՆ-ում ուսումնասիրում են ԻՊ-ի twitter-յան կողմնակիցների հարցը’

841

Ամերիկյան Brookings institution հետազոտական կազմակերպության գիտնականները զեկույց են հրապարակել Twitter սոցիալական ցանկում «Իսլամական պետությանն» աջակցողների մասին: Զեկույցի հեղինակները պնդում են, որ ԻՊ-ին հաջողվել է «չափազանց ուժեղ ազդեցություն գործել»՝ օգտագործելով սոցիալական ցանցերը: Զեկույցում ներկայացվում են 2014 թ. վերջին երեք ամիսների ընթացքում հրապարակված հաղորդագրությունների ուսումնասիրման արդյունքները: Հետազոտողները հայտնաբերել են առնվազն 43 հազար կայքէջեր, որոնց օգտատերերը պաշտպանում են ԻՊ-ին: Սոցցանցի կարգավարները այդ էջերից մի քանիսը հեռացրել են, սակայն հետազոտողների կարծիքով՝ չափազանց կոպիտ և ուղղագիծ գործողությունները կարող են մեկուսացնել ԻՊ-ի կողմնակիցներին և արմատականացնել նրանց: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվողները բերման են ենթարկվել ‘
Հաջորդ հոդվածը‘Մալայզիա. Մեկ տարի առաջ անհետացած MH370 չվերթի օդանավը կհայտնաբերվի’