‘ԱՄՆ-ում ուսուցանելու ծրագիր օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետների համար ‘

1390

Օրենսդրական հաստատությունների մասնագետների/ PFP (Professional Fellows Program) ծրագիրը եզակի հնարավորություն կընձեռի օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները խորացնել Միացյալ Նահանգների հաստատություններում: Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2016 թվականի աշնանը հինգշաբաթյա մասնագիտականկատարելագործման ծրագրին մասնակցելու՝ հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, Կոնգրեսում կամ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տեղադրված է Ամերիկյան խորհուրդների կայքում` americancouncils.am և ՖԲ-յան էջում՝ https://www.facebook.com/American.Councils.Armenia/?fref=ts:

Ծրագրի մրցույթի անցկացման, ինչպես նաև դիմում-հայտը լրացնելու կարգի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին 56-00-45, 54-40-12 հեռախոսահամարներով, կամ էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով:

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Սահմանադրական հեղաշրջման տեսությունը’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրես խմբակցության խոսնակի պատասխանը Նիկոլ Փաշինյանի նամակին’