ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հերքել է պետքարտուղարության հայտարարությունը

414

Պետքարտուղարության մերկապարանոց պնդումները Ռուսաստանի «միջազգային մեկուսացման» մասին` ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ են և ինքնահիպնոսի սեանսի են նման։

Այդ մասին ասվում է երկուշաբթի ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան Telegram-ալիքում հրապարակած հայտարարության մեջ։

«Ուշադրություն դարձրինք պետքարտուղարության մամուլի ծառայության պնդումներին, թե մեր երկիրը, իբր, կտրվել է մնացած աշխարհից տնտեսական, քաղաքական, մշակութային և դիվանագիտական առումներով։ Նման խոսքերն ավելին չեն, քան ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ։ Ռուսաստանի ղեկավարությունն ակտիվորեն ներգրավված է միջազգային գոծընթացներում և մշտական շփումների մեջ է աշխարհի պետություններից մեծ մասի առաջնորդների հետ։ Նույնիսկ Արևմուտքում են ավելի հաճախ խոսում Ռուսաստանի հետ երկխոսելու այլընտրանք չլինելու մասին՝ գլոբալ խնդիրները լուծելիս,- շեշտել են դիվանագիտական առաքելությունում։- Ամերիկացիների մերկապարանոց պնդումները հիշեցնում են ինքնահիպնոսի սեանս։ Փոխանակ ընդունելու Ռուսաստանին փոխարինելու անհնարինությունը, այստեղ  նախընտրում են պատրանքներով մխիթարել իրենց»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնգլիայում մինչև 12 տարեկան ֆուտբոլիստներին կարգելվի գլխով խաղալ
Հաջորդ հոդվածըՆախարար․ Տնտեսական ինտեգրումը ՌԴ–ն օգտագործեց որպես զենք