ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է մեղադրանքը

173

Ռուսաստանը վճռականորեն հերքում է Ուկրաինայի տարածքն ականապատելու վերաբերյալ պետքարտուղարության մեղադրանքը, հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, որի խոսքը մեջբերում է ռուսաստանյան դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը։

«Վաշինգտոնն, առանց ապացույցների, այդ հանրապետության տարածքն ականպատելու պատասխանատվություն է դնում մեզ վրա։ Ռուսատյացության տենդի մեջ ամերիկացիներն արդեն գերազանցում են իրենք իրենց՝ ՌԴ ԶՈՒ-ի գործողությունները համեմատելով «Իսլամական պետության» մարտավարության հետ Սիրիայում։ Վճռականապես հերքում ենք այդ մեղադրանքը»,- հայտարարել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։

Անտոնովը նաև հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի ուկրաինական իշխանությունների հանցագործությունները, որոնց պետք է պատասխանատվության կանչել սեփական ժողովրդի դեմ կատարվող չարագործությունների համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ ՄԱԳԱՏԷ-ի այցը ԶԱԷԿ արգելելն անպատասխանատու քայլ է
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգը Ուկրաինայի հակամարտության ավարտի ժամկետ չի նշել