‘ԱՄՆ-ում սառեցվել են ռուսաստանյան բանկերի և ընկերությունների հաշիվները’

904

ԱՄՆ իշխանությունները սառեցրել են  «Россия»  և СМП բանկերի՝ ընդհանուր առմամբ 640 մլն դոլարի հաշիվները, հաղորդել է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆինասների նախարարության տվյալներին:

Բացի այս երկու բանկերից՝ ԱՄՆ ֆիննախարարության փաստաթղթերի համաձայն՝ Citibank-ում սառեցվել է 10 մլն դոլար, որը պատկանում է ակադեմիկոս Ա.Շիպունովի անվան սարքաշինության Կոնստրուկտորական բյուրոյին: Ինչպես նշում է Wall Street Journal-ը, հասկանալի չէ, թե ինչու է այդ Կոնստրուկտորական բյուրոն, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել դեռ մինչև Ուկրաինայի դեպքերը՝ Իրանին սարքավորումներ տրամադրելու համար, իր փողը պահել ԱՄՆ հաշվեհամարների վրա:

Անձնական տվյալների պաշտպանության օրենքին համապատասխան՝ ամերիկյան ֆինանսների նախարարությունը հրապարակել է միայն պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններ ցանկը, սակայն չի հրապարակել այդ ցուցակում առկա՝ մասնավոր անձանց անունները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Համբուրգ» — «Բորուսսիա». Դորտմունդցիների հավանական կազմը’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու «Երեխաների տուն» մանկատան տնօրենն ազատվել է աշխատանքից’