‘ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը պաշտոնանկ կարվի քաղաքական դրդապատճառներով ‘

611

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուրի Յակոբաշվիլին պաշտանանկ կարվի քաղաքական դրդապատճառներով: Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, արտաքին գործերի նախարար Մայա Փանձիկիձեն «Փիրվելի» գործակալությանը հինգշաբթի տեղեկացրել է, որ արդեն զրուցել է դիվանագետի հետ՝ տեղեկացնելով նրան, որ համատեղ աշխատանքը անցանկալի է, քանի որ Յակոբաշվիլին «լիովին կիսում է նախագահ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության տեսակետները»:

Յակոբաշվիլին ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն ստանձնել է երկու տարի առաջ, մինչ այդ նա Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարարի պաշտոնն էր զբաղեցնում:

Ավելի վաղ հրաժարական է տվել ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լոմայան, որը Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր շրջապատի մարդկանցից է համարվում եւ 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

 

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը ICAO-ում կրկին սպառնացել է ԼՂՀ օդանավակայանի շահագործման կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘«Կարմիր Խաչ». Պետություններն իրենց իրական ցանկությունները քողարկում են «մարդասիրական եզրույթներով» ‘