‘ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կինոդերասանների համքարության ամենամյա մրցանակաբաշխությունը’

789

ԱՄՆ-ի Կինոդերասանների համքարությունը հրապարակել է իր 19-րդ ամենամյա մրցանակի դափնեկիրների ցուցակը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արաողությունը տեղի է ունեցել հունվարի 27-ի երեկոյան Լոս-Անջելեսում:

«Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում պարգևատրվել է Բեն Աֆլեքի ««Արգո» գործողությունը» ֆիլմը: «Լավագույն դերասան» է ճանաչվել Դենիել Դեյ Լյուիսը՝ «Լինքոլն» ֆիլմում ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի դերում նկարահանվելու համար, իսկ լավագույն կանացի դերի համար պարգևատրվել է «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի գլխավոր դերակատար Ջենիֆեր Լոուրենսը:

Իսկ երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Տոմի Լի Ջոնսը («Լինքոլն») և Էնն Հեթեուեյը («Թշվառները»):

Նախորդ հոդվածը‘Նորայր Ասլանյան. Դժվարանում եմ բառերով նկարագրել զգացողություններս’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի բանակը կարող է քաղաքացիական անձանց ձերբակալելու իրավունք ստանալ’