ԱՄՆ-ում քառօրյա սուգ է հայտարարվել սենատոր Դոուլի մահվան կապակցությամբ

161

ԱՄՆ-ում վախճանվել է նախկին սենատոր և Հանրապետական կուսակցության կողմից նախագահի նախկին թեկնածու Բոբ Դոուլը։

98-ամյա քաղաքական գործիչը մահացել է թոքերի քաղցկեղից։

Դոուլը գրեթե 30 տարի սենատոր է եղել Կանզաս նահանգից և երեք անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում՝ 1996 թ․ դառնալով Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն։ Նա նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան էր։

Նախագահ Ջո Բայդենը քաղաքական գործչի մահվան կապակցությամբ քառօրյա սուգ է հայտարարել երկրում։ Նա հայտարարել է, որ Դոուլն իր թանկագին ընկերն էր և Ամերիկայի պատմության ընթացքում խոշորագույն պետական գործիչ։

Ի նշան հարգանքի Դոուլի հիշատակին՝ մինչև դեկտեմբերի 9-ը կիջեցվեն պետական դրոշները Սպիտակ տան տանիքին և ամերիկյան բոլոր պետական հաստատություններում, ռազմակայաններում և նավերի վրա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանը հերքում է Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ պնդումները
Հաջորդ հոդվածըՀռոմի պապը Եվրոպային նախատել է միգրանտների նկատմամբ վերաբերմունքի համար