‘ԱՄՆ-ում 6-ամյա տղան երեք ժամ ավազի տակ է մնացել’

703

ԱՄՆ Ինդիանա նահանգից 6-ամյա մի տղա երեք ժամ ավազի շերտի տակ է մնացել Միչիգան լճի ափին այն բանից հետո , երբ նրան ծածկել է քամու բերած ավազաթումբը:

Տղային փրկելու համար տեղի փրկարարները ստիպված են եղել երեք մետր խորությամբ փոս փորել:

Բժիշկները հայտնել են, որ տղան ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, բայց ինտենբսիվ թերապիայից հետո նրա բուժման մեջ դրական դինամիկա է նկատվում, փոխանցում է BBC-ն:

Բժիշկները համոզված են, որ երեխային մահվանից փրկել է ավազաթմբի մեջ մնացած օդը:  

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում բրիտանացի զինվորներն ավելի շատ ինքնասպան են լինում, քան զոհվում են մարտի դաշտում’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկստանի նախագահի դուստրը զրկվել է անձեռնմխելիությունից’