‘ԱՄՆ պաշտպանության նախարարը հիացած է Աթաթյուրքով ու թուրքերով’

886

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, որ «հիացած է» Թուրքիայի հանրապետութան հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքով եւ թուրքերով՝ ընդհանրապես: Hurriyet DailyNews-ի փոխանցմամբ, այդ մասին Պենտագոնի ղեկավարը հայտարարել է նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ:

«Ես հիացած եմ թուրքական կառավարության անդամներով, Աթաթյուրքով, եւ տարիների ընթացքում նրան հիշատակել եմ իմ տարբեր ելույթներում ինչպես Թուրքիայում, այնպես էլ՝ ԱՄՆ-ում: Նա շատ կարեւոր բան է արել համաշխարհային ժառանգության պահպանության համար: Եվ երբեմն մենք Արեւմուտքում լիովին չենք ընկալում նրա արածը», — ասել է Հեյգելը:

Նա իր գոհունակությունն է հայտնել այն առիթով, որ Թուրքիան ու Իսրայելը վերջին տարների լարվածությունից հետո, սկսել են որոշ տարածաշրջանային խնդիրների շուրջ ակտիվ քննարկումներ ծավալել:

Նախկին հանրապետական սենատոր Չաք Հեյգելը այս տարվա փետրվարի 27-ին ստանձնեց ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը:

 

 

Նախորդ հոդվածը‘Իտալիայում ձախակողմյան ուժերի՝ կոալիցիա կազմելու փորձերը կրկին ձախողվել են’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն ՊՍԺ-ին խորհուրդներ է տալիս «Բարսելոնայի» դեմ հաջող խաղալու համար’