‘
2014 թ. Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելը չափազանց արագ կատարվեց, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը: Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի կարծիքով՝ զորքերը դուրս բերելու որոշումը ճիշտ էր:
Կարծիքների այս փոխանակումը տեղի է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին հաջորդած մամլո ասուլիսում:
2011 թ. ամերիկյան քանակակազմն Աֆղանստանում հասնում էր 130 հազարի, սակայն 2014 թ. վերջին դաշինքի ուժերը հիմնականում հեռացան Աֆղանստանից, և այժմ այնտեղ գործում է միայն կառավարական ուժերի աջակցության 13,5 հազար հոգանոց առաքելությունը:
Մի քանի լրատվամիջոցների տվյալների համաձայն, որոնք հղում են անում իրենց դիվանագիտական աղբյուրներին, Պենտագոնը մտադիր է դարձյալ մեծացնել իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում՝ մինչև 3-5 հազար մարդ՝ կապված երկրում իրադրության վատթարացման և Թալիբան շարժման ազդեցության մեծացման հետ:
Փոխանցում է BBC-ն:
‘