‘ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարի արխիվը վաճառվել է 1 միլիոն դոլարով ‘

704

Ռոբերտ Քենեդու և Լինդոն Ջոնսոնի վարչակարգերում ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մաքնամարայի անձնական արխիվը երեքշաբթի օրն աճուրդում վաճառվել է 1 միլիոն դոլարով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես հայտնել են «Սոթբիս» աճուրդի տան ներկայացուցիչները, այդ գումարն զգալիորեն գերազանցել է իրենց ակնկալիքները:

Նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ և Մաքնամարայի անձնական իրերը պարունակող հավաքածուի վաճառքը նվիրվել է աշխարհը միջուկային պատերազմի շեմին հասցրած Կարիբյան ճգնաժամի 50-ամյակին: Մաքնամարան ԱՄՆ ռազմական գերատեսչությունը ղեկավարել է 1961-ից մինչև 1968 թվականը և եղել է Կուբայի մատույցներում ռազմական գործողությունների և Կարիբյան ճգնաժամի հաղթահարման անմիջական մասնակիցներից մեկը: Նա նաև մեծ ավանդ է ունեցել ԱՄՆ-ին Վիետնամի դեմ պատերազմի մեջ ներքաշելու գործում, պատերազմ, որն ինքը Մաքնամարան հետագայում անվաել է «հիմար և թանկարժեք սխալ»:

Մաքնամարայի արխիվի արժեքը, ըստ «Սոթբիսի» ներկայացուցիչների՝ այն է, որ այն արտացոլում է 1960-ական թթ. իրադարձությունները, որոնք, անկասկած, Ամերիկայի ողջ պատմության ընթացքում ամենասադրիչ և ոչ միանշանակ դեպքերն են եղել»:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ հիմնախնդրի առաջընթացի բացակայությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. 35 000 դրամ աշխատավարձը ոչ թե վարձատրություն է, այլ շահագործում ‘