‘ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով՝ Սիրիայից ռուսաստանցիների տարհանումը վկայում է իրավիճակի վատթարացման մասին’

832

Այսօր ՌԴ ԱԻՆ-ի երկրորդ ինքնաթիռով Բեյրութից Մոսկվա են ժամանել Սիրիայից տարհանված ևս 49 ռուսաստանցիներ (երեքշաբթի նույն երթուղով ժամանել էր ԱԻՆ առաջին ինքնաթիռը, որը տեղափոխում էր կանանց և երեխաներին):

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կարծիքով՝ այն, որ ռուսաստանյան իշխանությունները Սիրիայից դուրս են բերում իրենց քաղաքացիներին, վկայում է, որ Իրավիճակն այդ երկրում վատթարանում է, Trend-ի փոխանցմամբ՝ հաղորդում է РИА Новости-ն: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը երեքշաբթի մամլո ասուլիսում կարծիք է հայտնել,  թե վերջին մի քանի ամիսների ընթացքում ՌԴ դիրքորոշումը փոփոխություններ է կրել՝ Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգը պահպանելու պայմանով փոփոխություններ իրականացնելու հեռանկարի առնչությամբ:

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի իշխանություններն օգնում են Սիրիայից դուրս գալ իրենց այն քաղաքացիներին, ովքեր դրա ցանկությունն ունեն: Դամասկոսում ռուսաստանյան հյուպատոսության տվյալներով՝ ցուցակում հերթագրված է 81 հոգի:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն միակ միջավայրն է, որտեղ Սերժ Սարգսյանը 50 տոկոս ձայն հավաքելու իրական հնարավորություն ունի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Շակիրայի և Պիկեի երեխան այս անգամ իսկապես ծնվել է’