‘ԱՄՆ պետդեպը դատապարտել է ուղղաթիռի խոցման փաստը’

1250

ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղին պատկանող ուղղաթիռի խոցման փաստը: Այս մասին հաղորդում է ABC News-ը: «Այսօրվա իրադարձությունները ևս մեկ անգամ հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, լարումները կրճատելու, հրադադարը հարգելու կարևորությունը»,- լրագրողներին ասել է Պետդեպի խոսնակ Ջեն Պսակին:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ն դիմել է Կարմիր Խաչին եւ կանի ամեն ինչ զոհված օդաչուների դիերը հայրենիք վերադարձնելու համար’