‘ԱՄՆ պետդեպ. Վրաստանի և Ռուսաստանի աստիճանական մերձեցումը դրական գործընթաց է’

831

Վրաստանի և Ռուսաստանի աստիճանական մերձեցումը դրական գործընթաց է, Վաշինգտոնի համալսարաններից մեկում ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: «Հարևանների հետ լավ հարաբերությունները բխում են Վրաստանի շահերից: Պատմականորեն՝ Վրաստանը լավ հարաբերություններ է ունեցել մեծ հարևանների հետ, ինչը ողջունելի է, սակայն այսօր դժվար է դրան հասնելը»,- նշել է Ռուբինը: Ըստ նրա՝ արդեն իսկ նկատվում են դրական քայլեր, որոնցից է, օրինակ՝ անցյալ տարի Ռուսաստանի հետ ձևակերպված պայմանագիրը Համաշխարհային առևտրային կազմակերպություն մուտք գործելու վերաբերյալ, ըստ որի՝ պետք է կարգավորվեն առևտրային հարաբերությունները Վրաստանի հետ: «Մենք հասկանում ենք, որ Վրաստանի առջև սուր խնդիրներ կան ծառացած, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ կապված, և մենք ամեն ինչ կանենք՝ համոզվելու համար, որ մյուս երկրները նույնպես լավ են հասկանում ՄԱԿ-ի սկզբունքները՝ սահմանների ճանաչման վերաբերյալ: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի Վրաստանը հնարավորություն ունենա գնալու եվրաինտեգրման ճանապարհով»,- Trend-ի փոխանցմամբ՝ նշել է Ռուբինը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Առաջին հերթին՝ շեշտը պետք է դրվի միջազգայնորեն ճանաչված տերմինի՝ ցեղասպանության վրա’
Հաջորդ հոդվածը‘Իրանը և Ռուսաստանը կհամագործակցեն՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին’