‘ԱՄՆ պետծառայողներն այսօր արդեն կարող են աշխատանքի դուրս գալ’

719

ԱՄՆ կոնգրեսը վերջապես կարողացել է փոխհամաձայնություն ձեռք բերել պետական հաստատությունների ֆինանսավորումը վերականգնելու և պետական պարտքի շեմը բարձրացնելու հարցում:

Նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որով բարձրացվում է պետական պարտքի շեմը, և վերսկսվում է պետական հիմնարկների ֆինանսավորումը: Ըստ օրինագծի՝ պետական հաստատությունները կֆինանսավորվեն մինչև 2014 թ. հունվարի 15-ը, իսկ պետպարտքի շեմը կբարձրացվի մինչև փետրվարի 7-ը: Փաստաթուղթն արժանացել է կոնգրեսի հավանությանը:

Բյուջետային ճգնաժամն ընդգրել էր առնվազն 800 հազար պետական ծառայողների, որոնցից շատերն ուղարկվել էին հարկադիր արձակուրդի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Մեծ Հայքի մայրաքաղաքի տարածքում հնագետները հին արխիվ են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Ականի պայթյունից ՊՆ զինծառայող է զոհվել, ևս 3-ը վիրավորվել են ‘