ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Ղազախստան՝ մասնակցելու C5+1 ֆորմատով հանդիպմանը

490

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անցյալ գիշեր իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Աստանա, որտեղ կհանդիպի Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։

Այդ մասին տեղեկացրել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։

Ավելի վաղ Ղազախստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Աստանայում պետքարտուղարին կընդունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բլինքենը նաև բանակցություններ կանցկացնի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։

Բացի այդ, երեքշաբթի Բլինքենի մասնակցությամբ  կկայանա Կենտրանական Ասիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը C5+1 ձևաչափով։ Օրակարգում Վաշինգտոնի հետ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության հետագա  զարգացման հարցերն են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը գերազանցեց Շտեֆի Գրաֆի ռեկորդը
Հաջորդ հոդվածըԼիոնել Սկալոնին մինչեւ ԱԱ-2026-ի ավարտը կգլխավորի Արգենտինայի հավաքականը