‘ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել խիստ պատասխան տալ Հյուսիսային Կորեային ‘

812

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել համաշխարհային հանրակցությանը խիստ և հստակ պատասխան տալ Հյուսիսային Կորեային նրա կողմից միջուկային փորձարկում իրականացնելու կապակցությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ համաշխարհային հանրակցությունը պետք է միավորվի և անհապաղ հստակ, խիստ ու հասկանալի պատասխան տա Հյուսիսային Կորեային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2087 բանաձևին համապատասխան»,- ասել է նա լույս փետրվարի 14-ի գիշերը Հորդանանի արտաքին գործերի նախարար Նասեր Ջոդայի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Քերին ընդգծել է, որ «Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերը սպառնալիք են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ գլոբալ մասշտաբով խաղաղության և անվտանգության համար»:

Քերին նաև փորձել է հարցը քննարկել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որն այս օրերին այցով գտնվում է աֆրիկյան երկրներում, սակայն չի կարողացել կապ հաստատել վերջինիս հետ:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Ս.Սարգսյանի պաստառները’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն իր համակիրներին ուղղված կոչ-հայտարարություն կհրապարակի’