‘
Վաշինգտոնը բոլոր երկրներին կոչ է արել ստուգել իրանցի դիվանագետներին, քանի որ Թեհրանը դեսպանատներն օգտագործում է ահաբեկչական գործողություններ ծրագրելու համար: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:
«Մենք քննարկել ենք, թե ինչպես է Իրանն օգտագործում դեսպանատները ահաբեկչական գործողություններ ծրագրելու նպատակով: Վերջին օրինակն այն դավադրությունն էր, որ բացահայտեցին բելգիացիները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Գերմանիայում ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ գործի հետաքննության շրջանակներում Ֆրանսիայում ձերբակալվել էր Վիեննայում հավատարմագրված իրանցի դիվանագետ: Իրանի ԱԳՆ-ն հերքել էր բոլոր մեղադրանքները և բողոք հայտնել Բելգիայի դեսպանին՝ դիվանագետի ձերբակալության կապակցությամբ:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘