‘ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է Պուտինի և Քերիի առաջիկա հանդիպման մասին’

1042

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպի մայիսի 12-ին Սոչիում, երկուշաբթի հաղորդել է ամերիկյան պետքարտուղարությունը:

«Մայիսի 11-ին Քերին ժամանելու է Սոչի, որտեղ հաջորդ օրը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային բազմակողմանի հարցեր, ներառյալ՝ Իրանը Սիրիան և Ուկրաինան»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

«Այդ այցը մեր մշտական ջանքերի մի մասն է՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ուղիղ շփումները պահպանելու ուղղությամբ»,- հայտարարել են պետքարտուղարությունում: Փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազը ցուցում է տվել բերման ենթարկել Լիսկայի որդուն’
Հաջորդ հոդվածը‘Ալեգրի. «Մեկնարկային կազմի մասին կհայտնեմ վերջին պահին»’