‘ԱՄՆ Պետքարտուղարություն. Հակամարտությունների կարգավորմանն ուղղված հստակ և շոշափելի քայլերը պետք է կարևոր դեր խաղան ‘

700

ԵԱՀԿ օրակարգում ձգձգվող հակամարտությունների կարգավորմանն ուղղված հստակ և շոշափելի քայլերը պետք է կարևոր դեր խաղան: Այս մասին ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում: Նշվում է նաև, որ ԵԱՀԿ-ն պետք է  է շարունակի իր դերակատարությունը ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում: «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Կիևում հանդիպել են՝ ղարաբաղյան  հակամարտության շուրջ երկխոսությունը շարունակելու նպատակով: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների հետ նրանց ընդունած համատեղ հայտարարությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելու գործին մեր ընդհանուր հավատարմության համար հուսադրող նշան է»,-ասված է հայտարարությունում:

 

Նախորդ հոդվածը‘Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Լեւոն Խեչոյանին պետք է Հայաստան տեղափոխել’
Հաջորդ հոդվածը‘ԱԽՔ-ի հանդիպումների արդյունք. Հայաստանը և Ռուսաստանը կստեղծեն Պետական ռեզերվների ռուս-հայկական համատեղ կենտրոն’