‘ԱՄՆ պետքարտուղար է նշանակվել Ջոն Քերրին’

646

ԱՄՆ նոր պետքարտուղար է նշանակվել Ջոն Քերրին: Այս մասին այսօր Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ջոն Քերիին մինչ այս ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահն էր:

Ենթադրվում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայիս ղեկավար Հիլարի Քլինթոնը հաջորդ ամիս կլքի պետծառայությունը: Նա բազմիցս էր ցանկություն հայտնում նման կերպ վարվել՝ նշելով իր չափազանց մեծ աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի թեկնածությունը պետք է հաստատվի Կոնգրեսի սենատի կողմից: Իսկ ավելի վաղ Սենատում և Դեմոկրատական, և Հանրապետական կուսակցությունների սենատորները, հայտարարել էին, որ գրեթե միաձայն կքվեարկեն Վիետնամի պատերազմի վետերան, 69-ամյա Քերիի թեկնածության օգտին:

Քերրին կաթոլիկ է: Նրա կինը՝ Թերեզա Հայնցը, նախկին սենատոր և կետչուպներ արտադրող ամերիկյան ընկերության սեփականատեր Հենրի Ջոն Հայնցի այրին է: Սենատորը ունի երկու աղջիկ՝ առաջին ամուսնությունից, իսկ նրա կինը՝ երեք տղա:

Նախորդ հոդվածը‘Վահե Ավետյանի հայրը չի հետևում Հարսնաքարի» գործով դատավարության. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դիտեք ՀՀՇ համագումարի ուղիղ հեռարձակումը iLur.am-ում’