‘ԱՄՆ պետքարտուղար. Ողջ աշխարհը միավորվել է Ուկրաինայի պաշտպանության շուրջ’

725

Ողջ աշխարհը միավորվել է՝ պաշտպանելու Ուկրաինան, իսկ Ռուսաստանը սխալ ընտրություն է կատարել, կարծում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

 «Ուկրաինայի ամբողջականության խախտումը միավորել է ողջ աշխարհը՝ ի պաշտպանություն ուկրաինացի ժողովրդի»,- գրառել է նա իր twitter-յան էջում: Պետքարտուղարը նաև նշել է, թե «Ռուսաստանն ընտրություն է կատարել, և մենք կարծում ենք, որ դա ոչ ճիշտ ընտրություն է: Ռուսաստանը պետք է ընտրի իրավիճակը չսրելու ճանապարհը», փոխանցում է Interfax-ը:

«Մենք թույլ չենք տա խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, շարունակվող խախտումներն անպատասխան չեն մնա»,- հավաստիացրել է Ջոն Քերին: 

Նախորդ հոդվածը‘Ղրիմը եւ ռուբլու արժեզրկումը բացասաբար կանդրադառնան ՀՀ տնտեսության վրա. Նախարար’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները կրկին բռնություն են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ’