‘ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Էրբիլ’

620

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախապես չհայտարարված այցով ժամանել է իրաքյան Քուրդիաստանի մայրաքաղաք Էրբիլ:

Կարճատև այցի ընթացքում Քերին հանդիպելու է Իրաքի՝ նավթով հարուստ այդ շրջանի առաջնորդների հետ:

Երկուշաբթի օրը Քերին երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը քննարկել է Իրաքի վարչապետ Նուրի Մալիկիի հետ: Նա նաև բանակցություններ է անցկացրել թե՛ սուննիներին և թե՛ շիաներին ներկայացնող առանցքային քաղաքական գործիչների հետ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քառյակի հայտարարությունը՝ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ. Պետությունների սահմանների փոփոխությունը հնարավոր է միայն օրինական և խաղաղ գործընթացների հիման վրա’