‘ԱՄՆ ՌԾՈՒ. բեն Լադենը դիակիզման չի ենթարկվել, նրան հուղարկավորել են’

651

Միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության պարագլուխ Ուսամա բեն Լադենը դիակիզման չի ենթարկվել, նրան հուղարկավորել են մահմեդական ավանդույթի համաձայն, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ ՌԾՈՒ-ի հրամանատարության ներկայացուցիչների փաստաթղթերին, որոնք գործակալությունն ստացել է տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում:

Բեն Լադենը սպանվել է 2011 թ. մայիսին պակիստանյան Աբոտաբադ քաղաքի արվարձանում, ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի գործողության արդյունքում: «Ալ-Քաիդայի» ղեկավարի մարմինը, փորձաքննության ենթարկվելուց հետո, նետվել է ծովը: Այլ տվյալների համաձայն՝ ծովն էր լցվել նրա աճյունը՝ դիակիզման ենթարկվելուց հետո: «Հանգուցյալի դին լվացվել է ու փաթաթվել սպիտակ սավանի մեջ… Սպան կարդացել է պատրաստված ծիսական տեքստը, որն այնուհետև թարգմանվել է արաբերեն… Երբ խոսքերն արտասանվեցին, մարմինը դրվեց տախտակի վրա և… այն սահեց  ու ընկղմվեց ծովը»,- գործակալությունը մեջբերում է նամակներից մեկը, որը, մինչ լրագրողներին հանձնվելը, ռազմական գերատեսչությունում խիստ ստուգման է ենթարկվել: Նամակներում նաև նշվում է, որ հուղարկավորության մասին իմացել են  նավի անձնակազմի ավագ սպաներից ընդամենը մի քանիսը:

Թեև բեն Լադենի մահվանից արդեն ավելի քան մեկ տարի է անցել, սակայն նրա կյանքի և մահվան հանգամանքները շարունակում են հետաքրքրել լրագրողներին: Վերջին շրջանում ամենաաղմկալի պատմությունը կապված էր նախկին հատուկջոկատայինի հրապարակած գրքի հետ, ով մասնակցել էր բեն Լադենի ոչնչացման գործողությանը: Նա, մասնավորապես, պնդում է, թե երբ հատուկ ջոկատի մարտիկները ներխուժել են նրա ննջարան, ահաբեկիչն արդեն գնդակահարված էր,: Պենտագոնը հայտարարեց, որ գրքում գաղտնի տեղեկատվություն է հրապարակվել, և նրա հեղիանկը կարող է ենթարկվել «արարողակարգային գործողությունների»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Դավթյանը կառավարությանը ներկայացրեց տնտեսական աճի ցուցանիշները’
Հաջորդ հոդվածը‘Սիրիահայերը կազատվեն 65.000 պետական տուրքի վճարից’