‘ԱՄՆ Սենատը համաձայնություն է տվել Քերիին պետքարտուղարի պաշտոնում նշանակմանը’

636

ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի հարցով հաշվի նստել Ռուսաստանի կարծիքի հետ և ցանկանում է այդ երկրում խնդրի լուծման տարբերակ մշակել` հաշվի առնելով Մոսկվայի դիրքորոշումը: Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին:

«Մենք կարծում ենք, որ ընդդիմությունը պետք է, որքան հնարավոր է շուտ՝ իշխանություն ստանա, և Բաշար Ասադը պետք է հեռանա… ՌԴ-ն նույնպես կարծում է, որ Ասադը պետք է հեռանա, սակայն Ռուսաստանն այլ մոտեցում ունի դրա ձևերի և ժամկետների կապակցությամբ»,- նշել է Ջ. Քերին:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է սիրիական խնդրի լուծման բոլոր տարբերակները, սակայն խաղաղ ճանապարհը առավել ընդունելի է համարում:

Այս հայտարարությունները Քերին արել է ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ: Լսումների արդյունքում սենատորների մեծամասնությունը կողմ են քվեարկել Քերիին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակելուն: Քերին համարյա 4 ժամ պատասխանել է հարցերի, որոնք վերաբերել են  պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում իր պլաններին: Քերին հավաստիացրել է, որ շարունակելու է Հիլարի Քլինթոնի քաղաքականությունը:

Նախորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Պետք է լինի զրո հանդուրժողականություն՝ լրագրողների հանդեպ որևէ բռնության նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘«Մոսկվա-Սիթիի» շենքերից մեկում հրդեհ է բռնկվել’