‘ԱՄՆ սենատը Հաշոգիի սպանության մեջ մեղադրել է սաուդյան արքայազն Մուհամեդին’

1276

Լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության պատճառով ԱՄՆ սենատը քվեարկել է Եմենի հետ հակամարտությունում Սաուդյան Արաբիային ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին:

Օրենսդիրների ընդունած բանաձևում սպանության մեղքը դրվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման ալ-Սաուդի վրա, և սաուդյան իշխանություններին կոչ է արվում պատժել մեղավորներին: Եվս մի փաստաթուղթ ԱՄՆ նախագահին կոչ է անում զորքերը դուրս բերել Եմենից:

56 պատգամավոր «կողմ» է քվեարկել Եմենի հարցով բանաձևին, «դեմ» է եղել 41-ը: Բանաձևը խորհրդատվական բնույթի է և կարող է արգելափակվել նախագահի կողմից:

Դոնալդ Թրամփն ասել է, որ հենց այդպես էլ անելու է: Փաստաթուղթը հազիվ թե ընդունվի ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից: Այդ նկատառումով դիտորներն այն համարում են «խորհրդանշական բողոք» Թրամփի դիրքորոշման դեմ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հարոյանն ու Սարկիսովը Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի ‘
Հաջորդ հոդվածը‘Անգլիական Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստը ‘