‘
Ամերիկյան սենատը պաշտպանել է օրինագիծը, որի համաձայն՝ 2018 թ. ֆինանսական տարում պաշտպանական ծախսերը ենթադրաբար կկազմեն 700 մլրդ դոլար, հաղորդել է Associated Press-ը: Հարյուր սենատորներից օրինագիծը պաշտպանել է 89-ը, ութը քվեարկել են դեմ, երեք հոգի ձեռնպահ է մնացել:
Օրինագծի համաձայն՝ գրեթե 640 մլրդը կծախսվի Պենտագոնի կարիքները հոգալու, ևս 60 մլրդ դոլար՝ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում արտասահմանյան գործողությունների համար:
Ավելի վաղ Սպիտակ տունը հիմնական ծախսերի համար 603 մլրդ դոլարի հայտ էր ներկայացրել, և 65 մլրդ՝ արտասահմանյան գործողությունների համար:
ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին:
Փոխանցում է Interfax-ը:
‘