‘
ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է ԱՄՆ արտաքին քաղաքական թշնամիների՝ Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը՝ չնայած Սպիտակ տան առարկություններին:
Օրինագծին կողմ է քվեարկել 98 սենատոր, դեմ՝ ընդամենը երկուսը:
Ներկայացուցիչների պալատը շաբաթվա սկզբին էր հավանություն տվել օրենքին՝ դարձյալ ձայների ճնշող մեծամասնությամբ:
Այժմ օրենքը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը:
Փոխանցում է BBC-ն:
‘