‘
ԱՄՆ սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Ջոն Բրենանին ԿՀՎ ղեկավարի պաշտոնին նշանակելու՝ Բարաք Օբամայի առաջարկին, տեղեկացնում է The Voice of America-ն:
Աշխատակազմը քվեարկության է դրել Բրենանի թեկնածությունը Սենատի լիագումար նիստում քննարկելու առաջարկը, որը ստացել է 12 կողմ և 3 դեմ քվե: Ակնկալվում է, որ Սենատն իր որոշումը կկայացնի մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը:
Ջոն Բրենանը ահաբեկչության դեմ պայքարի հարցերով նախագահ Օբամայի առաջատար խորհրդականն է:
‘