‘ԱՄՆ սենատը պայքարում է բանակում սեռական բռնության դեմ’

660

ԱՄՆ սենատը  հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլ չի տալիս սեռական բռնության մեջ կասկածվող զինվորականներին գնահատել «լավ զինվոր»: Փոփոխության հիմքում ընկած է այն գաղափարը, որ զինծառայողը կարող է անթերի բնութագիր ունենալ աշխատանքում և դրական գնահատականի արժանանալ ղեկավարության կողմից, բայց ընդունակ լինել սեռական բռնություն կատարելու:

Ըստ օրինագծի՝ սեռական ոտնձգությունների համար մեղավոր ճանաչված զինծառայողների կոչումը խայտառակ ձևով կիջեցվի, կամ էլ նրանք կարտաքսվեն ամերիկյան բանակից: BBC-ի թղթակիցն ԱՄՆ-ից հաղորդում է, որ օրինագծի նախնական տարբերակն ավելի խիստ միջոցներ էր նախատեսում, օրինակ՝ ռազմական հրամանատարությանը զրկել բանակում բռնաբարությունների գործերով երդվյալ ատենակալների դատարանի որոշումները վերանայելու իրավունքից:

Պենտագոնի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2012 թ. ընթացքում ԱՄՆ բանակում սեռական բռնության զոհ  կարող էին դառնալ 26 հազար զինծառայողներ:

Նախորդ հոդվածը‘Ստորագրվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը’
Հաջորդ հոդվածը‘Անհետացած Boeing-ի գլխավոր ուղեկցորդի դստեր հուզիչ հաղորդագրությունները հորը’