‘
ԱՄՆ Սենատի՝ արտաքին գործերի կոմիտեի նիստն ընդհատվել է կարճ ժամանակահատվածով: Ջոն Քերրիի՝ պետքարտուղարի պաշտոնում նշանակման հարցի քննարկման ժամանակ դահլիճ է ներխուժել մի աղջիկ: Նա մի քանի կարգախոսներ է հնչեցրել, որից հետո անվտանգության աշխատակիցները նրան դուրս են հանել: Միջադեպից հետո նիստը շարունակվել է:
‘