ԱՄՆ Սենատում դեմոկրատներն արգելափակել են օգնության օրինագիծը Իսրայելին

234

ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատներն արգելափակել են Իսրայելին 14,3 մլրդ դոլար հատկացնելու օրինագծի քննարկումը, որը չի նախատեսում Վաշինգտոնի կողմից լրացուցիչ միջոցների հատկացում Ուկրաինային, երեքշաբթի հաղորդել է The Washington Examiner թերթը։

Օրինագիծն ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ամսի սկզբին։ Նախաձեռնությունը հանրապետականներինն էր, որոնք մեծամասնություն են Կոնգրեսի ստորին պալատում։

Դեմոկրատները ընդգծում են, որ անհրաժեշտ են համարում օգնություն ցուցաբերել ոչ միայն Իսրայելին, այլև Ուկրաինային։ Նրանք նաև դեմ են արտահայտվել նրան, որ հրեական պետության համար ֆինանսները հատկացվեն ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության համար նախատեսվող միջոցները կրճատելու հաշվին։

Reuters գործակալության տվյալներով՝ սենատորները լրացուցիչ ֆինանսավորման սեփական առաջարկն են պատրաստում, այդ թվում՝ թե՛ Ուկրաինային, թե՛ Իսրայելին։ Սպասվում է, որ նրանք այդ նախաձեռնությունը կներկայացնեն այս շաբաթվա ընթացքում։

Նախորդ հոդվածըG7 երկրների ԱԳՆ ղեկավարները մեղադրել են ԿԺԴՀ-ին՝ ՌԴ-ին զենք փոխանցելու համար
Հաջորդ հոդվածըԻսրայելում նշել են Պաղեստինի հետ զինադադարի պայմանները