‘ԱՄՆ վարչակազմը փնտրում է հոդվածի հեղինակին’

1752

Չորեքշաբթի New York Times-ը հոդված է հրապարակել, որի հեղինակը ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա է, որը չի ցանկացել բացահայտել իր անունը:

Հոդվածի հեղինակը պնդում է, որ Սպիտակ տանը գործում է, այսպես կոչված՝ «դիմադրության շարժում» Թրամփի դեմ, և ինքն էլ այդ շարժման անդամ է: Նրա խոսքով՝ «բարձրաստիճան շատ պաշտոնյաներ» ԱՄՆ վարչակազմում «օրինակելի կերպով աշխատում են, որպեսզի թույլ չտան նրա օրակարգի և վատագույն մտադրությունների մի մասի իրականացումը »: Դա մի շարժում է, նշվում է հոդվածում, որն, ըստ էության, սաբոտաժի է ենթարկում Թրամփի այն որոշումները. որոնք սխալ ու վնասակար է համարում:

Նախագահ Դոնալդ Թրամփը և նրա օգնականները ձեռնամուխ են եղել հոդվածի հեղինակի փնտրտուքին: Այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Վերջիններիս տեղեկություններով՝ հոդվածը նախագահի «հրաբխային զայրույթն» է հարուցել և «սարսափելի կատաղեցրել է նրան»: Նախագահը դա համարել է դավաճանություն  և ասել, որ կասկածում է արդարադատության նախարարությունում աշխատող կամ ազգային անվտանգության հարցերով զբաղվող աշխատակիցներին: Ամերիկյան առաջնորդը մտերիմներից մեկին ասել է, որ կրճատվել է այն մարդկանց շրջանակը, որոնց ինքը վստահում էր, և հիմա կարող է վստահել միայն սեփական զավակներին:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. 20 տարվա կալանքի պահանջ՝ Հարավային Կորեայի նախկին նախագահի համար’
Հաջորդ հոդվածը‘Ազգերի լիգա. Հայաստան-Լիխտենշտեյն՝ 2:1 (տեսանյութ)’