‘ԱՄՆ. Տեսնել Նիագարայի ջրվեժը, քանի դեռ այն չի հալվել (ֆոտոշարք, վիդեո)’

2495

ԱՄՆ արևելյան ափերին տիրող ռեկորդային ցածր ջերմաստիճանը կամաց-կամաց տեղի է տալիս: Եւ բազմաթիվ ամերիկացիներ շտապում են հիանալ Նիագարայի ջրվեժով, որը տեղական լրատվամիջոցները կնքել են «ութերորդ հրաշալիք» անվամբ: Վերջին օրերին ջերմաչափի սյունակը Օնտարիո նահանգում հասել է -20 և նույնիսկ -30 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, և նշանավոր ջրվեժը սառել է:

Սառնամանիքով պարուրված ջրերի հոսքը զարմանահրաշ պատկերներ է ստեղծել, որոնք արևի տակ փայփլում են ծիածանի բոլոր գույներով: Շատ ամերիկացիներ սոցիալական ցանցերում գրել են, որ առաջիկա հանգստյան օրերին անպայման կայցելեն Նիագարայի ջրվեժ՝ «ութերորդ հրաշալիքը» տեսնելու, քանի դեռ այն չի հալվել: Վերջին անգամ նման երևույթներ դիտվել են 1990 թ., փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բանգկոկում գնդակահարել են ցուցարարների ճամբարը, կա 7 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայում բժիշկները հիվանդի ականջից ուտիճ են դուրս բերել ‘