‘
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Էստոնիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Մերձբալթյան երկրների համար ամենամեծ սպառնալիքը “արեւելյան անկանխատեսելի հարեւանն է”, այսինքն՝ Ռուսաստանը:
Փենսի խոսքով, Մոսկվան շարունակում է “փորձել ուժով վերաձեւել միջազգային սահմանները, խարխլել ինքնիշխան պետությունների դեմոկրատիան եւ Եվրոպայի ազատ երկրները միմյանց դեմ տրամադրել”:
Տալինում ՆԱՏՕ-ի անդամ Լատվիայի, Էստոնիայի եւ Լիտվայի նախագահների հետ հանդիպումից հետո Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի աջակցել այդ երկրներին:
‘