‘ԱՄՆ փոխպետքարտուղար Նուլանդը Կիև կժամանի փետրվարի սկզբին’

548

ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը եվրոպական մի շարք երկրներ այցի շրջանակներում փետրվարի սկզբին կայցելի Ուկարինա, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը:

Պետքարտուղարության տեղեկատվության համաձայն՝ տիկին Նուլանդի այցը Գերմանիա, Հունաստան, Կիպրոս, Չեխիա և Ուկրաինա կկայանա հունվարի 31-ից մինչև փետրվարի 6-ը: «Կիևում պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը կհանդիպի կառավարության պաշտոնյաների, ընդդիմության առաջնորդների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի աջակցի նոր կառավարության համաձայնեցման գործընթացին և այն գործողությունների պլանին, որոնք կարող են Ուկրաինան վերադարձնել այն ճանապարհ, որը թույլ կտա իրականացնել ուկրաինացի ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների  նկատմամբ, եվրաինտեգրում և տնտեսական աճ»,-ասվում է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Նուլանդի՝ Կիև այցելության օրը  չի նշվում: Հավանաբար՝ այդ այցը նախատեսված է փետրվարի 5-ին Չեխիա կատարած այցից հետո, այսինքն՝ փետրվարի 6-ին, փոխանցում է kommersant.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ռադայում «ապստամբած» ռեգիոնալների հետ բանավեճից հետո Յանուկովիչը «բյուլետեն» է վերցրել’