‘ԱՄՆ քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց վիզայի’

1018

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը այսօր սահմանել է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2015 թվականի հունվարի 1-ից: Փոխադարձաբար, ԱՄՆ-ը ՀՀ քաղաքացիների որոշ շերտերի բազմակի մուտքի վիզա կտրամադրի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության նիստում նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարկան նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` «Երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»: Նախարարի խոսքով՝ առաջիկա հունվարի մեկից ՀՀ լայն շերտերի ներկայացուցիչները կկարողանան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով: 

Նախորդ հոդվածը‘Շաբոյանը պաշտպանում է խոշոր ներկրողների և արտադրողների շահերը’
Հաջորդ հոդվածը‘Աղբամանները փոխվել են, բայց չինովնիկների մտածողությունը մնացել է նույնը’