‘ԱՄՆ ֆինանասների նախարարության «կրեմլյան զեկուցը» գաղտնի հավելված ունի’

2383

‘

ԱՄՆ ֆինանսների նախարարության «կրեմլյան զեկույցը» «լրացուցիչ տեղեկատվությամբ» գաղտնի հավելված ունի, ասվում է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

«Գաղտնի հավելվածը կարող է ընդգրկել այն անձանց, որոնք չեն ընդգրկվել ոչ գաղտնի զեկույցի 1 և 2 հավելվածներում (Ռուսաստանի ղեկավարությունը ևխոշոր գործարարները)»,- ասվում է փաստաթղթում: Դրանք կարող են լինել «ավելի ցածր կարգ ունեցող և մեկ միլիոն դոլարից պակաս ունեցվածքի տեր մարդիկ», ընդգծվում է ֆինանսների նախարարության փաստաթղթում:

 «Կրեմլյան զեկույցի» ցուցակը հայտնի է դարձել երեքշաբթի առավոտյան, այն պարունակում է 210 անուն: Այնտեղ ընդգրկված են նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, նրա բոլոր տեղակալները, ևս 22 նախարարներ: Ցուցակը պատժամիջոցներ չի նախատեսում, այնտեղ ընդգրկված անձանց նկատմամբ որևէ սահմանափակում կամ արգելք չի սահմանվում:

Փոխանցում է tass.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Մեղադրանք՝ Պռոշյանում երեխային լքած մորը’
Հաջորդ հոդվածը‘Թոշակները՝ փետրվարի 5-ից’