‘ԱՄՆ Ֆլորիդայի ընտրողներին սխալմամբ խնդրել են քվեարկության գնալ մեկ օր ուշացմամբ ‘

675

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Պինելաս շրջանի հարյուրավոր բնակիչներ երեքշաբթի առավոտյան հեռախոսով ավտոմատ ծանուցում են ստացել, որում սխալմամբ տեղեկացվել է, որ նրանք կարող են քվեարկությանը մասնակցել մինչեւ հաջորդ օրվա երեկոյան յոթը, հայտնում են տեղական ԼՄ-ները:

Բանը նրանում է, որ երկուշաբթի երեկոյան ուղարկելու համար ձայնագրված հաղորդագրությունը կապի անսարքության պատճառով հասցեատերերին է հասել երեքշաբթի առավոտյան: Այդպիսով, Պինելասի բնակիչները, վերցնելով լսափողը, կանացի ձայն են լսել, որը նրանց զգուշացրել ե, որ քվեարկությունը տեւելու է մինչեւ չորեքշաբթի ժամը յոթը:

Կես ժամվա ընթացքում սխալը շտկվել է:

 

 

Նախորդ հոդվածը‘Ավստրիացի ռեկորդակիր էքստրեմալ Բաումգարտները դատարանի վճռով 1,5 հազար եվրո կվճարի ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում տնտեսման նպատակով անջատել են նախագահի նստավայրի լույսերը ‘