ԱՄՆ և ՌԴ նախագահները կբանակցեն տեսակապով

134

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներն այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը  18։00-ի մոտ, տեսակապով բանակցություններ կվարեն, որը կանցկացվի փակ ռեժիմով, առաջին անգամ օգտագործվող կապի պաշտպանված ալիքով, տեղեկացրել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Պուտինը և Բայդենը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, «որոնք շարունակում են ողբալի վիճակում լինել», իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի առաջարկը՝ բանակցություններ սկսել դեպի արևելք ՆԱՏՕ-ի չտարածման իրավական երաշխիքների շուրջ։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել է, որ Բայդենը մտադիր է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական ակտիվության վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունները, ինչպես նաև կիբեռանվտանգության և տարածաշրջանային կայունության վերաբերյալ հարցեր։

Բանակցությունների նախօրեին CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Սպիտակ տունը Ռուսաստանի դեմ նոր դաժան պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում, եթե Ռուսաստանը ռազմական հակամարտության գնա Ուկրաինայում։ Այդ թվում՝ նոր պատժամիջոցներ կսահմանվեն Պուտինի «մերձավոր շրջապատի» նկատմամբ, ինչպես նաև Ռուսաստանը կանջատվի միջազգային  SWIFT վճարման համակարգից, որն օգտագործվում է բանկերի կողմից ամբողջ աշխարհում։ CNN-ի աղբյուրները դա անվանում են «միջուկային տարբերակ»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին
Հաջորդ հոդվածըՀաագայում որոշում կկայացվի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ հայցերով