‘
ԱՄՆ ավելի քան 100 թերթեր այս շաբաթ որոշել են, ըստ պայմանավորվածության, խմբագրական հոդվածներ հրապարակել և իրենց մտահոգությունն արտահայտել ԶԼՄ աշխատակիցների դեմ նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական հարձակումների վերաբերյալ:
Ինչպես հաղորդել է CNN հեռուստաընկերությունը, նման նախաձեռնությամբ հանդես է եկել The Bostosn Globe թերթը: «Մենք մտադիր ենք օգոստոսի 16-ին հոդված հրապարակել ԱՄՆ վարչակազմի կողմից մամուլի հասցեին արված հարձակումների վտանգավորության մասին և մյուս թերթերին խնդրում ենք նույն օրը հրապարակել սեփական հոդվածները»,- Բոստոնում տեղակայված խմբագրակազմի հայտարարությունն է մեջբերել հեռուստաալիքը:
Թրամփը նախկինում բազմիցս ԱՄՆ լիբերալ լրատվամիջոցներին մեղադրել է, թե դրանք, իր կարծիքով, կանխակալ վերաբերմունք ունեն իր և իր վարչակազմի որոշումների հանդեպ: Նա շեշտել է, որ այդպիսի հեռուստաալիքներ են CNN-ը, NBC-ն, ABC-ն, ինչպես նաև մի քանի տպագիր պարբերականներ, այդ թվում՝ The New York Times-ը, որոնք կեղծ լուրեր են հրապարակում: Այդ լրատվամիջոցներում աշխատող լրագրողներին նա անվանել է «Ժողովրդի թշնամիներ»:
Փոխանցում է tass.ru-ն:
‘