‘
«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրությունների» ծրագրում ընդգրկված է ժամանակակից հրեա ռեժիսոր Ամոս Գիտայի «Անա Արաբիա», «Սահմանազատում», «Ազատ գոտի», «Ավետյաց երկիր» ֆիլմերը: Այս oրերին առաջին անգամ ռեժիսորն այցելել է Հայաստան: «Երկար տարիներ եմ մտածել Երևան գալու մասին: Համակրանք և կարեկցանք եմ ունեցել տառապանքի մեջ եղած հայ ժողովրդի նկատմամբ, որն աշխարհին իր ցավը հասցնելու խնդիր ունի:… Հայ և հրեա ազգերի պատմություննների մեջ շատ զուգահեռներ կան: Երկուսն էլ տեսել են ջարդեր, ունեն կորցրած տարածքներ: Երբեք չեմ հասկացել, թե ինչու թուրքերը չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հրեա կինոռեժիսորը և հավելել, որ անցյալի ոճրագործություններ է ճանաչել և ընդունել, որպեսզի դրանք այլևս երբեք չկրկնվեն: Ռեժիսորը օրինական և արդարացված է համարում Թուրքիայից հայերի պահանջը.
Լրագրողների հետ հանդիպել է թուրք ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմoղլուին, որի «Ես նա չեմ» ֆիլմը (Թուրքիա/Ֆրանսիա/Հունաստան/Գերմանիա) ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ծրագրում: Թուրք ռեժիսորը նշել է, որ իր ֆիլմերի հերոս է ընտրում սովորական մարդկանց, որոնց հնարավոր է տեսնել փողոցներում: Նրա խոսքով՝ իր գործերն ստեղծելիս ոգեշնչվել է համաշխարհային դասականներից, անվանի մտածողներից:
‘