‘Ամուսինը սպանել է կնոջը, վիրավորել 2 երեխաներին, ապա վնասել իրեն ‘

1515

Հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել,- հաղորդում է shamshyan.com կայքը:

Պարզվել է, որ նշված գյուղից «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա Մարիամ Գասպարյանը, 12-ամյա Շողակաթ Գասպարյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ մահացած վիճակում Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա Անուշ Գասպարյանը:

Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև ամուսինը, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։ Թե ի՞նչն է մոր մահվան և երեխաների ու ամուսնու վիրավորվելու պատճառը, ոստիկանները պարզում են։ Գյուղում պատմել են, որ ամուսինն է այդ քայլին դիմել, սակայն դա պետք է պարզվի քննության ընթացքում։

Տան խոհանոցի և հյուրասենյակի հատակն ամբողջովին արյան մեջ է եղել, իսկ գետնին հայտնաբերել է խոհանոցային 5 դանակ, որոնք առգրավվել են և փաթեթավորվել։

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։ Ըստ աղբյուրի՝ երեխաներից մեկին վիրահատում են այս պահին, մյուսն էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիա-Ֆրանսիա՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Սոբյանին. Առանց փորձի Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում թեկնածություն դնելը հարգալից չէ մոսկվացիների նկատմամբ’