Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբների ծախսերի եւ եկամուտների մասին տվյալներ ըստ երկրների։
Ամռանը ամենաշատը ծախսել են անգլիական ակումբները՝ 1,147 միլիարդ դոլար։
- Անգլիա՝ 1,147 միլիարդ դոլար
- Իտալիա՝ 473,8 միլիոն
- Ֆրանսիա՝ 428,9
- Գերմանիա՝ 337,9
- Իսպանիա՝ 325,4
- Բելգիա՝ 120,7
- Ռուսաստան՝ 84,9
- Պորտուգալիա՝ 75,4
- Թուրքիա՝ 73,3
- Նիդերլանդներ՝ 53,6
Ամառային տրանսֆերներից ամենաշատը վաստակել են գերմանական ակումբները։
- Գերմանիա՝ 462,7 միլիոն դոլար
- Ֆրանսիա՝ 457,3
- Անգլիա՝ 409,8
- Իտալիա՝ 408,2
- Իսպանիա՝ 260,2
- Նիդերլանդներ՝ 196
- Բրազիլիա՝ 173
- Բելգիա՝ 151,2
- Պորտուգալիա՝ 135,9
- Դանիա՝ 113,3