‘Ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանը. Մամուլ’

1303

ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներքին հրաման է արձակել՝ արգելել զինծառայողներին համազգեստի թևքերը ծալել։ Ինչպես հայտնի է, և ՀՀ, և ԼՂՀ բանակը չունի ամառային համազգեստ, և ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանն են կրում, գրում է «Հրապարակը»:

Իսկ թևքերը ծալել չեն թույլատրում, քանի որ «զինվորը զինվորի նման պետք է լինի», սակայն զինծառայողները դժգոհում են, որ խեղդվում են երկարաթև համազգեստի մեջ, և ամառվա խեղդող շոգին ծառայելը դժվար է։ Եղել են նաև զինծառայողների ընդվզման դեպքեր, որոնք, սակայն, պատժվել են հրամանատարական կազմի կողմից։ Թե որն է այս տարօրինակ հրամանի հիմնավորումը, պարզ չէ։

ԼՂՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանը թերթի հետ զրույցում չի հերքել այս տեղեկությունը, ասել է, որ ցանկացած հրաման բխում է կանոնակարգից, իսկ երբ լրագրողը փորձել է պարզել, թե այդ հրամանն ինչով է պայմանավորված, ասել է, որ չի կարող մեկնաբանել, քանի որ արձակուրդում է ։

Նախորդ հոդվածը‘Արժանի մեդալներ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ նախագահի ընկերություններում չգրանցված աշխատակիցներ կան. Մամուլ’