‘Ամստերդամի իշխանությունները չեն արգելի օտարերկրացիներին կանեփ վաճառել ‘

714

Ամստերդամի իշխանությունները հրաժարվել են զբոսաշրջիկներին թմրաբեր կանեփի ազատ վաճառքի խանությներից օգտվելն արգելելու ծրագրից: Քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ նման արգելքը կհանգեցնի հանցավորության աճի եւ Ամստերդամ այցելող օտարերկրացիների քանակի նվազմանը: Նիդերլանդների նոր կառավարությունը վերանայել է նախորդ կառավարության առաջ քաշած պլանը, որով առաջարկվում էր արգելել օտարերկրացիներին մարիխուանա եւ հաշիշ վաճառել կաֆեշոպերում:

Կառավարության որոշման համաձայն, տեղական իշխանություններն ինքնուրույն կարող են որոշել՝ թույլ տա՞լ կանեփի վաճառքն արտասահմանցիներին, թե ոչ:

 

Նախորդ հոդվածը‘Իշխանությունն ու բիզնեսը. ղարաբաղյան առանձնահատկություններ ‘
Հաջորդ հոդվածը‘Լիբիայում զինված մարդիկ գրավել են խորհրդարանի շենքը’